Ծառայություններ

Ծառայություններ

Ճարտարապետական նախագծում

Մեր հիմնական նպատակն է հաճախորդներին տրամադրել շինարարական աշխատանքների համալիր փաթեթ՝ սկսած ճարտարապետական նախագծումից, ֆունդամենտալ շինարարությունից մինչև ինտերիերի դիզայն:
Գրագետ նախագիծն է որ Ձեր կյանքը պիտի դարձնի գեղեցիկ և հարմարավետ:
Փաթեթը իր մեջ ներառում է՝
1. Գեոդեզիական չափագրում
2. Երկրաբանական եզրակացություն /նաև ռուսերեն/
3. Ճարտարապետական և ինժեներական մասի կազմում
4. Փորձաքննություն
5. Հեղինակային հսկողություն

տեսնել ավելին…

Շինարարություն

Բնակելի, արտադրական, առևտրային և հասարակական նշանակության օբյեկտների կաթուցապատման ընթացքում ձեռք բերված բազմամյա փորձը, ինչպես նաև հարուստ բազան՝ կաղապարներով, գործիքներով և տեխնիկայով՝ հնարավորություն է տալիս «Տիգա-շին» ՍՊԸ-ին իր բազայի և փորձառու մասնագետների շնորհիվ ապահովել բարձր որակ և սեղմ ժամկետում:

տեսնել ավելին…

Ինտերիեր

Մեր արհեստավարժ դիզայներները կօգնեն ստանալ Ձեր իսկ երազած բնակարանի, առանձնատան, հասարակական կամ առևտրային օբյեկտների ինտերիերի դիզայնը:
Փաթեթը իր մեջ ներառում է՝
1. Տարածքի չափագրում
2. Խորհրդատվություն, որը իր մեջ ներառում է հին և նոր պատերի ապամոնտաժում և մոնտաժում
3. Կահավորման նշումներ
4. Վերջնական տեսքի եռաչափ /3Դ/ էսքիզների տրամադրում
5. Շինարարական նյութերի և դեկորատիվ պարագաների անհատական ընտրություն
6. Շինարարությունը իրականացնող խմբի տրամադրում
7. Հեղինակային հսկողություն

տեսնել ավելին…

Շինարարական կոնսուլտացիա

Լինում են դեպքեր, երբ պատվիրատուն անգամ նվազագույն տեղեկություն չի ունենում շինարարությունից, նորմատիվներից և նորագույն տեխնոլոգիայից, այդ իսկ պատճառով փորձում է կայքի միջոցով գտնել իր հարցի պատասխանը, բայց չի գտնում։ Շինարարի կողմից կոնսուլտացիան կարող է լինել շինարարության բոլոր փուլերում՝ պրոյեկտից մինչև դիզայն։
«Տիգա-շին» շինարարական կազմակերպությունը անցկացնում է նախաշինարարական գործընթացի վերլուծություն, որը իր մեջ ներառում է՝
1․ Տեղանքի չափագրում
2․ Աշխատանքային գրաֆիկ
3․Ընդհանուր շին մոնտաժային աշխատանքների ծավալներ
4․ Շինարարությանը անհրաժեշտ շինարարական տեխնիկայի և նյութերի հաշվարկ
5․ Անհրաժեշտ շինարարական անձնակազմի հավաքագրում։
Մեր առավելությունն է՝ պատասխանել բոլոր հարցերին և օգնել պատվիրատուին։
«Տիգա-շին» — Ձեր վստահելի գործընկերը։

տեսնել ավելին…

Աշխատանք

Մենք միշտ պատրաստ ենք համագործակցել տաղանդավոր մասնագետների հետ։ Բոլոր տեղեկությունները կարելի է ստանալ, կապնվելով մեզ հետ։
+374 98 900359
+374 91 030310

տեսնել ավելին…