մեր նորություններին
«Տիգա-շին» ՍՊԸ շինարարական կազմակերպությունը հիմնադրվել է 2015թ-ին՝ Տիգրան Ռաֆիկի Պողոսյանի կողմից: Մինչ 2015թվ-ը տնօրինությունը համագործակցել է մի շարք խոշոր շինարարական կազմակերպությունների հետ՝ կյանքի կոչելով բազմաբնակարան բնակելի շենքերի և հասարակական կառույցների շինարարությունը: Իր գործունեության ընթացքում ընկերությունը իրականացրել է մեկ տասնյակից ավելի նախագծեր: «Տիգա-շին» ՍՊԸ շինարարական կազմակերպությունը արդեն հասցրել է իր ուրույն տեղը գրավել շուկայում՝ շնորհիվ բարձր որակավորում ունեցող արհեստավարժ մասնագետների և ժամանակակից տեխնիկայի: Մեր ընկերությունը ցանկացած նախագծի հանդեպ ցուցադրում է յուրովի մոտեցում, փորձելով օգտագործել կառուցապատման և ճարտարապետական նորագույն ձեռքբերումները։
2025-Ի ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԱՃԸ՝ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ԱԿՏԻՎ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ
2025 թվականին Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման ոլորտում արձանագրվել է շուրջ 20 տոկոս աճ, որն ընդգրկել է ինչպես Երևանը, այնպես էլ հանրապետության մարզերը։
Կառուցապատման ընդհանուր աճի շրջանակում չափելի ներդրում է ունեցել TIGA ընկերությունը։ 2025 թվականի ընթացքում ընկերության կողմից իրականացվել է 80 816 մ² կառուցապատում, կիրառվել է 31 095 մ3 բետոն և 4 389 տոննա արմատուրա։
Մարզերում շինարարական ակտիվացման հիմնական գործոններից մեկը դարձել է կաղապարամածի վարձակալական մոդելի կիրառումը։ Նախկինում կաղապարամածային համակարգերի բարձր արժեքը սահմանափակում էր մի շարք շինարարական կազմակերպությունների մասնակցությունը պետական և համայնքային տենդերներին։
2025 թվականին այս խոչընդոտը զգալիորեն նվազել է։ Այս պահին TIGA-ի շուրջ 300 գործընկեր կազմակերպություն տարբեր մարզերում և բնակավայրերում իրականացնում են շինարարական աշխատանքներ՝ օգտվելով կաղապարամածի վարձակալական մատակարարումից։ Այս մոտեցումը հնարավորություն է տվել նվազեցնել մեկնարկային ծախսերը, ընդլայնել տենդերներին մասնակցող ընկերությունների շրջանակը և ակտիվացնել կառուցապատման գործընթացները մարզերում։