«Տիգա-շին» ՍՊԸ շինարարական կազմակերպությունը հիմնադրվել է 2015թ-ին՝ Տիգրան Ռաֆիկի Պողոսյանի կողմից:
Մինչ 2015թվ-ը տնօրինությունը համագործակցել է մի շարք խոշոր շինարարական կազմակերպությունների հետ՝ կյանքի կոչելով բազմաբնակարան բնակելի շենքերի և հասարակական կառույցների շինարարությունը: Իր գործունեության ընթացքում ընկերությունը իրականացրել է մեկ տասնյակից ավելի նախագծեր:
«Տիգա-շին» ՍՊԸ շինարարական կազմակերպությունը արդեն հասցրել է իր ուրույն տեղը գրավել շուկայում՝ շնորհիվ բարձր որակավորում ունեցող արհեստավարժ մասնագետների և ժամանակակից տեխնիկայի:
Մեր ընկերությունը ցանկացած նախագծի հանդեպ ցուցադրում է յուրովի մոտեցում, փորձելով օգտագործել կառուցապատման և ճարտարապետական նորագույն ձեռքբերումները։
Կոնտակտային Տվյալներ
Ադոնց 10/3
(+374)33 030-390
marketing@tiga.am
Երկ․ - Շաբ․ 9am - 7pm
Գույք գնել թե վարձել․ շահավետ լուծումներ շինարարության ոլորտում
ՄԻՖԵՐ ԹԵ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԳՆԵԼԸ ԱՎԵԼԻ ՁԵՌՆՏՈՒ Է, ՔԱՆ ՎԱՐՁԵԼԸ
29 Հունիս/25
ՄԻՖԵՐ ԹԵ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԳՆԵԼԸ ԱՎԵԼԻ ՁԵՌՆՏՈՒ Է, ՔԱՆ ՎԱՐՁԵԼԸ
Շինարարական ոլորտում շարժական գույքի՝ հատկապես բետոնալցման կաղապարների ձեռքբերման կամ վարձակալության միջև ընտրությունը պարզապես ֆինանսական որոշում չէ։ Այն ռազմավարական է և ազդում է ֆինանսական հոսքերի կառավարման, հարկային բեռի նվազեցման և օպերացիոն ճկունության վրա։
Շատերը համոզված են, որ շարժական գույք գնելը միշտ ավելի շահավետ է, քան վարձակալելը։ Սակայն իրականությունն այն է, որ դա միֆ է, հատկապես ԱԱՀ-ով աշխատող ընկերությունների համար։
Ահա հիմնական պատճառները, թե ինչու է շատ դեպքերում վարձակալությունն ավելի ձեռնտու, անկախ շարժական գույքի գնից։ Ստորև ներկայացված աղյուսակը հստակ ցույց է տալիս, թե ինչու է վարձակալությունը հաճախ ավելի նպատակահարմար լուծում։
1. Նախնական ներդրում
• Վարձակալելիս → Ցածր։ Բարձրարժեք սարքավորումների դեպքում երկարաժամկետ վարձակալությամբ ամսավճարները շատ ավելի մատչելի են։
• Գնելիս → Բարձր։ Մեկանգամյա խոշոր ծախս, երբեմն՝ ցածրորակ ապրանքի ձեռքբերում, որը չի ծառայում նախատեսված նպատակին։
2. Հարկային ծախսի նվազեցում
• Վարձակալելիս → Վարձավճարները ամբողջությամբ ճանաչվում են որպես ընթացիկ ծախս՝ նույն հարկային տարում։
• Գնելիս → Միայն ամորտիզացիայի (մաշվածության) չափով՝ լավագույն դեպքում 3-5 տարում։ Արագ մաշվածությունը միայն կարճացնում է ժամկետը, բայց թույլ չի տալիս ամբողջ ծախսը մեկ տարում հաշվանցել։
3. Շրջանառության հարկի նվազեցում
• Վարձակալելիս → Վարձավճարների ծախսերը նվազեցնում են հարկային բեռը մինչև 90%-ի սահմանում։
• Գնելիս → Հնարավոր է միայն ամորտիզացիայի մասով։
4. Ֆինանսական ճկունություն
• Վարձակալելիս → Ամսական կանխատեսելի բեռ։ Ազատում ես դրամական միջոցներ այլ ծրագրերի համար։
• Գնելիս → Մեծ գումար ես կապում անմիջապես, նվազեցնելով դրամական հոսքերի ճկունությունը։
5. Պահեստավորման և տրանսպորտի, աշխատուժի պատասխանատվություն
• Վարձակալելիս → Մատակարարի վրա է՝ նվազեցնելով քո ծախսերն ու ռիսկերը։
• Գնելիս → Քո պատասխանատվությունն է՝ և՛ ծախսով, և՛ ռիսկով։
6. Գույքի սպասարկում , նորոգում և համալրում
• Վարձակալել → Սովորաբար մատակարարն է հոգում, անհրաժեշտության դեպքում փոխարինում է։
• Գնել → Քո պատասխանատվությունն է՝ հավելյալ ծախսերով։
7. Ռիսկի նվազեցում
• Վարձակալելիս → Չկա կապիտալի կապման և գույքի արագ մաշման ռիսկ։
• Գնելիս → ⚠️ Գույքի արժեքի հնարավոր կորուստ՝ շահագործումից հետո, հատկապես արագ հնացող տեխնիկայի դեպքում։
8. Հաշվապահության պարզություն
• Վարձակալելիս → Պարզ է՝ մեկ պայմանագիր, մեկ ծախս։
• Գնելիս → Հիմնական միջոցների հաշվառում, ամորտիզացիա, մնացորդային արժեք, համալիր հաշվապահական գործընթաց։
9. Օպերացիոն ճկունություն
• Վարձակալելիս → Շինաշխատանքից հետո գույքը վերադարձնում ես՝ ու վերջ։
• Գնելիս → Գույքը մնում է քեզ մոտ՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք այլևս անհրաժեշտ է։ Սա ստեղծում է նոր աշխատուժի, գույքի պահպանման, սպասարկման, ֆինանսավորման լրացուցիչ բեռ։
10. Բիզնես զարգացումներ / նոր նախագծեր
• Վարձակալելիս → Նոր նախագծերի դեպքում վարձում ես միայն այն ծավալով, որքան պետք է, առանց կապիտալի լրացուցիչ ներդրման։
• Գնելիս → Գույքը կարող է չհամապատասխանել հաջորդ նախագծերին։ Շինարարության ընթացքում նախագծերը հաճախ փոփոխվում են, և գույքի կարիքը կարող է կրճատվել կամ ավելանալ՝ գույքի գնման դեպքում ավելորդ ներդրում ես անում կամ կորուստ կրում։
TIGA-ընկերությունը առաջարկում է բացառիկ, 100%-ով շահավետ պայմաններ ձեր բիզնեսի համար՝ միաժամանակ ապահովելով նաև ֆինանսական խորհրդատվություն, իրավաբանական աջակցություն, մարքեթինգային լուծումներ և վաճառքի գործընթացների օպտիմալացում։
TIGA-ն ձեզ հետ է ոչ միայն տեխնիկական, այլև կառավարման և զարգացման բոլոր փուլերում։