«Տիգա-շին» ՍՊԸ շինարարական կազմակերպությունը հիմնադրվել է 2015թ-ին՝ Տիգրան Ռաֆիկի Պողոսյանի կողմից:
Մինչ 2015թվ-ը տնօրինությունը համագործակցել է մի շարք խոշոր շինարարական կազմակերպությունների հետ՝ կյանքի կոչելով բազմաբնակարան բնակելի շենքերի և հասարակական կառույցների շինարարությունը: Իր գործունեության ընթացքում ընկերությունը իրականացրել է մեկ տասնյակից ավելի նախագծեր:
«Տիգա-շին» ՍՊԸ շինարարական կազմակերպությունը արդեն հասցրել է իր ուրույն տեղը գրավել շուկայում՝ շնորհիվ բարձր որակավորում ունեցող արհեստավարժ մասնագետների և ժամանակակից տեխնիկայի:
Մեր ընկերությունը ցանկացած նախագծի հանդեպ ցուցադրում է յուրովի մոտեցում, փորձելով օգտագործել կառուցապատման և ճարտարապետական նորագույն ձեռքբերումները։
Կոնտակտային Տվյալներ
Ադոնց 10/3
(+374)91 030-310
tigaconstruction@tiga.am
Երկ․ - Կիր․ 9am - 7pm
Ինտերիեր
Ինտերիեր
Մեր արհեստավարժ դիզայներները կօգնեն ստանալ Ձեր իսկ երազած բնակարանի, առանձնատան, հասարակական կամ առևտրային օբյեկտների ինտերիերի դիզայնը:
Փաթեթը իր մեջ ներառում է՝
1. Տարածքի չափագրում
2. Խորհրդատվություն, որը իր մեջ ներառում է հին և նոր պատերի ապամոնտաժում և մոնտաժում
3. Կահավորման նշումներ
4. Վերջնական տեսքի եռաչափ /3Դ/ էսքիզների տրամադրում
5. Շինարարական նյութերի և դեկորատիվ պարագաների անհատական ընտրություն
6. Շինարարությունը իրականացնող խմբի տրամադրում
7. Հեղինակային հսկողություն