«Տիգա-շին» ՍՊԸ շինարարական կազմակերպությունը հիմնադրվել է 2015թ-ին՝ Տիգրան Ռաֆիկի Պողոսյանի կողմից:
Մինչ 2015թվ-ը տնօրինությունը համագործակցել է մի շարք խոշոր շինարարական կազմակերպությունների հետ՝ կյանքի կոչելով բազմաբնակարան բնակելի շենքերի և հասարակական կառույցների շինարարությունը: Իր գործունեության ընթացքում ընկերությունը իրականացրել է մեկ տասնյակից ավելի նախագծեր:
«Տիգա-շին» ՍՊԸ շինարարական կազմակերպությունը արդեն հասցրել է իր ուրույն տեղը գրավել շուկայում՝ շնորհիվ բարձր որակավորում ունեցող արհեստավարժ մասնագետների և ժամանակակից տեխնիկայի:
Մեր ընկերությունը ցանկացած նախագծի հանդեպ ցուցադրում է յուրովի մոտեցում, փորձելով օգտագործել կառուցապատման և ճարտարապետական նորագույն ձեռքբերումները։
Կոնտակտային Տվյալներ
Ադոնց 10/3
(+374)91 030-310
tigaconstruction@tiga.am
Երկ․ - Կիր․ 9am - 7pm
Շինարարական կոնսուլտացիա
Շինարարական կոնսուլտացիա
Լինում են դեպքեր, երբ պատվիրատուն անգամ նվազագույն տեղեկություն չի ունենում շինարարությունից, նորմատիվներից և նորագույն տեխնոլոգիայից, այդ իսկ պատճառով փորձում է կայքի միջոցով գտնել իր հարցի պատասխանը, բայց չի գտնում։ Շինարարի կողմից կոնսուլտացիան կարող է լինել շինարարության բոլոր փուլերում՝ պրոյեկտից մինչև դիզայն։
«Տիգա-շին» շինարարական կազմակերպությունը անցկացնում է նախաշինարարական գործընթացի վերլուծություն, որը իր մեջ ներառում է՝
1․ Տեղանքի չափագրում
2․ Աշխատանքային գրաֆիկ
3․Ընդհանուր շին մոնտաժային աշխատանքների ծավալներ
4․ Շինարարությանը անհրաժեշտ շինարարական տեխնիկայի և նյութերի հաշվարկ
5․ Անհրաժեշտ շինարարական անձնակազմի հավաքագրում։
Մեր առավելությունն է՝ պատասխանել բոլոր հարցերին և օգնել պատվիրատուին։
«Տիգա-շին» — Ձեր վստահելի գործընկերը։